ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Թուրքական սիմվոլիզմ

Թուրքական սիմվոլիզմ
26.09.2024 | 13:46

Թուրքական քաղաքականության մեջ մեծ տեղ է հատկացվում սիմվոլներին:

Նիկոլ Փաշինյանին բերել էին «Թուրքական տուն» և ձեռքը տվել Էրդողանի նկարով գիրքը, որն իր գրկում պահած Փաշինյանը լայն բացած բերանով ժպտում էր:

Էրդողանն այդպիսով բաց ուղերձ էր հղում այն մասին, որ Փաշինյանի միջոցով ինքը Հայաստանը տանում է դեպի Թուրքիա:

Դե, իսկ Էրդողանի նկարով գիրքը ցույց էր տալիս, թե ով է Փաշինյանի իշխանության իրական հովանավորը, և ում է վերջինս պարտական իր աթոռով:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ